Լրահոս 24/7

100 մլն դոլար լրացուցիչ ներդրում է արվել համայնքներում և դրանից ոչ մի կոպեկ չի հայտնվել մեր սեղանին․ Փաշինյան

Երեկ երեկոյան կայացել է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ կազմակերպված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոն։

Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով տեղական ինքնակառավարման մարմիններին արված հատկացումների, համայնքների զարգացման ու Սյունիքում առկա խնդիրների մասին:

Ըստ վարչապետի, ՀՀ կառավարությունը հանրապետությունում, տեղական ինքնակառավարման ոլորտում արել է 100 միլիոն դոլար ներդրում՝ վերջին 3 տարում:

Ընդ որում, խոսքը ոչ միայն փոխանցիկ ներդրումների մասին է, որ համայնքները միշտ ստացել են ու ընթացիկ փոքր խնդիրներ լուծել, այլ սուբվենցիոն ծրագրերով փոխանցումների մասին է:

«2018-ին ես ասել եմ, որ կառավարությունը չի մերժի ցանկացած նորմալ սուբվենցիոն ծրագրի գաղափար: Ինչքան համայնքները շատ ներդրումներ անեն, այդքան կառավարությունն ավելի շատ կաջակցի սուբվենցիոն ծրագրերին: 100 միլիոն դոլար լրացուցիչ ներդրումը մի ներդրում է, որ ՀՀ համայնքները երբեք չեն ստացել ՀՀ կառավարությունից»,-նշեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ այդ 100 մլն դոլարից ոչ մի կոպեկ իրենց նախաճաշի կամ ընթրիքի սեղանին չի հայտնվել:

«Մենք կիլոմետրերով ճանապարհ ենք կառուցել, բայց դա չենք արել ընտրությունների համար, այլ արել ենք քաղաքացիների համար, մենք տարբերություն չենք դրել համայնքների միջև»,-հավելել է Փաշինյանը:

Խոսելով Սյունիքում առկա խնդիրների ու այն մաս-մաս հանձնելու խոսակցությունների մասին, կառավարության ղեկավարը նշեց.

«Այսօր մեզ ասում են՝ Սյունիքը մաս-մաս հանձնում են, եկեք նայենք, թե որն է Սյունիքի հանձման բանաձևը․ 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների 4 տոկոսն է ունեցել հասանելիություն մանկապարտեզների և նախադպրոցական հիմնարկների։ 

Դուք պատկերացնու՞մ եք՝ 100 երեխայից միայն 4-ն է հնարավորություն ունեցել գնալ մանկապարտեզ 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզում:

Այսօր կառավարությունում խոսում էինք այն մասին, որ Սյունիքի միայն մի համայնքում բոլոր երեխաներին կրթական պրոցեսի մեջ ներգրավելու համար կառավարությունը 9 մլրդ դրամի հատկացում է անում։ Երևանն ու Գյումրին հանենք, Հայաստանի պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ կառավարությունը միայն մեկ համայնքում 9 մլրդ դրամի կրթական ծրագիր իրականացնի։

Մենք այդպես 9 մլրդ-ներով անցնելու ենք բոլոր համայքներով՝ իմանալով, որ, այո, անվտանգությունը այսօր մեր ամենախոցելի տեղն է»:

Խոսելով շարունակվող աշխատանքների մասին էլ, Նիկոլ Փաշինյանը շարունակեց.

«Ով չգիտի, թե ինչ կարող էր լինել խորհրդարանական ընտրություններում մեր պարտության պարագայում․ մենք բոլորս դա գիտեինք։ Մարդիկ փողոցներում արդեն մեր ընտանիքների գնդակահարություններն էին բեմադրում, բայց մենք գնացել ենք այդ ճանապարհով, ասել ենք, որ եթե ժողովուրդը որոշի, որ մեզ պետք է գնդակահարել, մենք անմռունչ կկանգնենք գնդակահարության պատի տակ»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

34 minutes ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

46 minutes ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

1 hour ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

2 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago