

Գործադիրի նիստին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ այս տարի ամփոփեցին ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը: Եվ ներկայացնելով օրենքի նախագիծը՝ նշեց, որ նախագծով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի «Կրթության որակի ապահովում ծրագրի ատեստավորման նոր համակարգի ներդրում՝ ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը» միջոցառման հատկացումները բաշխել ըստ մարզերի կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների վճարումները իրականացնելու համար։
«Արդեն իսկ աշխատանքներ ենք տանում հաջորդ տարի գործընթացը կազմակերպելու համար՝ բարելավելով բոլոր այն խնդիրները, որ նկատվել էին այս տարվա ընթացքում»,- ասաց Դումանյանը և հավելեց, որ գործընթացին կկարողանան մասնակցել 5-12 րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները` ըստ առարկաների: «Նախատեսում ենք ավելի քան 5000 ուսուցիչ եկեղ տարվա արդյունքում կստանա հավելավճար: Եվ 2022 թվականի պետական բյուջեով մենք այդ նպատակի համար նախատեսել ենք 1.3 միլիարդ դրամ»:
Նախագծով նախատեսվում է նաև բերաբաշխում կատարել 254 միլիոն դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի դպրոցների ճաշարանների նորոգման և գույքով ապահովման համար, ինչը կապված է մարզում դպրոցական սննդի մեկնարկման հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, որ ըստ էության այն նախագծի առաջին մասով նախատեսվում է ատեստավորում անցած ուսուցիչները հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կստանան 30-50 տոկոս աշխատավարձի հավելում և 2022 թվականին կստանան առանց վերաբաշխաման, քանի որ բյուջեով արդեն իսկ նախատեսված է այն:
Նախագիծը հավանության արժանացավ գործադիրի կողմից:
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…