Տրանսպորտային միջոցներով ապահովվում են Սյունիքի մարզի սահմանային գյուղերի կարիքները․ ԱԻ նախարար

Այս պահին ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք ապահովում են Սյունիքի մարզի սահմանային գյուղերի կարիքները։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։

«Բացի դրանից, Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի հատվածում տեղադրել ենք տաքացման կետ։ Նախատեսել ենք ևս երկու տաքացման կետ այդ ճանապարհին, որը կօգնի մեր բնակչությանը։ Տաքացման կետերում լինելու են առաջին բուժօգնության պարագաներ», – ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ բացի տաքացման կետերից, ունենալու են նաև ամենագնացներ, որոնք կարողանալու են խցանումների ժամանակ օգնել մարդկանց։

«Այս պահին էլ Բարձրավան, Որոտան, Շուռնուխ համայնքների հատվածում մշտապես  մեքենաներն աշխատում են և մարդկանց օգնություն են ցուցաբերում»,- ասաց Փիլոյանը և հավելեց, որ ձյան պայմաններում նույնպես կկարողանան օգնություն տրամադրել քաղաքացիներին։ 

«Վթարկների դեպքում լինելու են քարշակներ, որոնք մեքենաներին ճանապարհից դուրս կբերեն»,- վստահեցրեց ԱԻՆ նախարարը։

Թիվ 1

Recent Posts

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

1 hour ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

2 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

4 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

4 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

5 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

6 hours ago