

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:
Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, մանրամասնելով, որ Շնորհավորելով տիկին Նացվլիշվիլիին նշանակման առթիվ եւ մաղթելով բեղմնավոր աշխատանք այդ պաշտոնում՝ նախարար Խաչատրյանն իր պատրաստակամությունն է հայտնել մշտապես աջակցելու նրան իր կարեւոր առաքելության իրականացման գործում: Նախարարը հյուրերին է ներկայացրել Կառավարության հնգամյա ծրագիրը, ծրագրային նպատակներն ու առաջնահերթությունները:
Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ ուշադրությամբ հետեւում եւ բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, ինչպես նաեւ շեշտել, որ առաջնահերթ է համարում երկկողմանի համագործակցության զարգացումն ու ընդլայնումը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ կայուն զարգացման նպատակների իրականացման հնարավորություններն ու համագործակցության նոր ուղղությունները:
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…