Աշխարհ

Հունաստանի արտգործնախարարը Գերմանիային կոչ է արել զենք չվաճառել Թուրքիային

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը «Naftemporiki» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Գերմանիայում ձևավորվելիք նոր կառավարությունից իր երկրի սպասելիքը Թուրքիային զենքի վաճառքի դադարեցումն է։

«Թող դադարեցվի զենքի վաճառքը Թուրքիային։ Փախստականների հարցում Անկարայի նկատմամբ ավելի խիստ մոտեցում թող ցուցաբերվի։ ԵՄ-ում Թուրքիայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում թող որդեգրվի»,-նշել է Դենդիասը և ընդգծել, որ Անգելա Մերկելի վարչապետության շրջանում Թուրքիայի հարցում ԵՄ-ի դիրքորոշումը հիասթափություն է եղել Հունաստանի համար։

Դենդիասի խոսքով՝ վտանգ կա, որ հատկապես T-214 սուզանավերը, որոնք Գերմանիան պատրաստվում է վաճառել Թուրքիային, կփոխեն ուժերի հավասարակշռությունը Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում։ Նրա ընդգծմամբ՝ Թուրքիան այդ սուզանավերով  կսպառնա Հունաստանին, Եգիպտոսին, Իսրայելին և Կիպրոսին:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

5 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

14 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

26 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

34 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

51 minutes ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago