

ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ զինծառայողների գերեվարման հանգամանքները քննելու նպատակով քրեական գործեր են հարուցված։
«Քրեական գործեր են հարուցված, քննվում են գերեվարվելու հանգամանքները։ Իհարկե, պետք է բոլոր դեպքերը քննվեն։ Բա զինծառայողը գերի է ընկնում, մենք չպե՞տք է քննենք՝ ինչ հանգամանքներում է եղել։
Ի վերջո, կա օրենք և օրինականություն։ Պետք է յուրաքանչյուր դեպք բնորոշվի օրենքի, օրինականության, զինվորական երդման հետ հարաբերության մեջ։ Եթե նույնիսկ գերի չի հանձնվում որևէ մեկը, օրինակ՝ զենքը կորցնելու համար կա որոշակի ընթացակարգ։
Դա որոշակի քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Այսինքն՝ այս ամենի մասին մենք պետք է մոռանա՞նք, պետք է մոռանանք, որ պետությո՞ւն ենք, ո՛չ, չենք մոռանա, ինչքան էլ շատ ուժեր կան, որ ուզում են, որ այդպես տեղի ունենա»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…