Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիները կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ պատվաստանյութ ստանալուց վեց ամիս անց կարող են վերապատվաստվել:
Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այո՛, վեց ամիս անց կարող են ստանալ այդ խթանիչ դեղաչափը կամ, այլ կերպ ասած, բուստերը: Ասեմ, որ դա այս պահին էլ իրականացվում է, և քաղաքացիները դիմում են»,- նշեց նախարարը:
Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդեռնա» պատվաստանյութերը: