

Apple կորպորացիան դատական հայց է ներկայացրել NSO Group-ի՝ իսրայելական Pegasus լրտեսական սարքավորումներ մշակող ընկերության դեմ։ Apple-ը պնդում է, որ NSO Group-ն օգտագործում է ծրագրային ապահովումը օգտատերերին լրտեսելու համար՝ հատուկ վարակելով նրանց iOS սարքերը:
Այս մասին հայտնում է Ekhokavkaza.com-ը։
Apple-ի սարքերում խոցելիություններից մեկը հայտնաբերել է կանադական հետազոտական The Citizen Lab խումբը, որը զբաղվում է կիբերանվտանգությամբ:
Հետազոտողների տվյալներով՝ Pegasus-ը ստեղծելիս իսրայելական ընկերությունն օգտվել է PDF ֆայլերի հետ աշխատելու ժամանակ պաշտպանական թերություններից։ Apple-ը դատարանին խնդրել է անժամկետ արգելել NSO Group-ի կողմից Apple-ի ծրագրային ապահովման, ծառայությունների և սարքերի օգտագործումը:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…