

Ռուսաստանն ամեն ինչ անում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդման, հիշյալ տարածաշրջանի խաղաղ կենսագործունեության կարգավորման ուղղությամբ: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը:
«Եռակողմ ջանքերի շնորհիվ համապատասխան աշխատանքը գործնականում իրականացվում է: Ինչ վերաբերում է բարձր մակարդակի հանդիպումներին, ինչպես գիտեք, դա Ռուսաստանի նախագահի աշխատակազմի մեկնաբանելու իրավասությունն է: Կարող եմ ասել, որ ամեն ինչ անում ենք, որպեսզի քայլեր ձեռնարկենք կայունության ամրապնդման, հիշյալ տարածաշրջանի խաղաղ կենսագործունեության կարգավորման ուղղությամբ, եւ, իհարկե, հատուկ ուշադրությունն այժմ կենտրոնացած է առևտրատնտեսական և տրանսպորտային կապերը վերականգնելու, զարգացնելու վրա»,- ասաց Զախարովան:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…