

Կորոնավիրուսային հիվանդության հիմնական տարածողները դրա դեմ չպատվաստված մարդիկ են: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյում:
«Մենք բոլորին կոչ ենք անում, ով պատվաստվելու իրավունք ունի, օգտվել այդ հնարավորությունից եւ պարտադիր անցնել պատվաստման լրիվ ցիկլը: Դա հատկապես կարեւոր Է առաջնահերթ խմբերի համար, ինչպիսիք 60 եւ ավելի բարձր տարիքի մարդիկ են, ինչպես նաեւ՝ թույլ իմունիտետ ունեցող անձինք»,- ասված է հայտարարության մեջ:
Կազմակերպությունը նշում է, որ ավելի ու ավելի շատ հետազոտություններ են ցույց տալիս բազմաթիվ կանխարգելիչ միջոցների արդյունավետությունը: Մասնավորապես՝ դիմակների կրումը, կարեւոր Է նաև հաստատությունների օդափոխումը, բայց այլ միջոցների հետ համատեղ օգտագործման դեպքում դրանց ազդեցությունը բազմակի ուժեղանում Է:
«Կանխարգելիչ բոլոր միջոցների կիրառումը՝ դիմակների կրումը, ձեռքերի եւ շնչուղիների հիգիենան, ֆիզիկական հեռավորության պահպանումը, հաստատություններում համապատասխան օդափոխությունը, թեստավորումը, շփումներին հսկելը, կարանտինը, մեկուսացումը եւ կանխարգելման մյուս միջոցներն ու վարակի վերահսկումը ապահովում են վիրուսից հասարակության առավելագույն պաշտպանությունը»,- ընդգծել են ԱՀԿ-ում:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…