Լրահոս 24/7

Flyone Armenia ավիաընկերությունը մեկ օրում ռեկորդային թվով տոմսեր է վաճառել

FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկ օրում աննախադեպ վաճառք է գրանցել` կատարվել է գրեթե քառանիշ թվով տոմսերի սպառում։ FLYONE ARMENIA ավիաընկերությունից հաստատեցին, որ իսկապես վաճառքի բարձր ցուցանիշ է գրանցվել. «Սա FLYONE ARMENIA ավիաընկերության աշխատանքի արդյունքն է, և որքան էլ զարմանալի լինի, պետք է նշենք, որ տոմսերի այսօրինակ վաճառքը տեղի է ունեցել առանց հատուկ գովազդային արշավների»։

Ավիաընկերությունից հավաստիացրին, որ ամեն ինչ անելու են արդարացնելու յուրաքանչյուր հաճախորդի սպասելիքները` հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը` արդյունավետ ու հետևողական աշխատանքի շնորհիվ հասնել կատարելության:

Հիշեցնենք, որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը երեկ հայտնել էր 7 կարևոր ուղղություններով ամենամատչելի ավիատոմսերի վաճառքի մասին` սկսած 39 եվրոյից: FLYONE ARMENIA-ն Հայաստանում բոլորովին վերջերս է սկսել իր գործունեությունը` 2021 թվականի մայիսից, և տոմսերի նման վաճառքը շատ խոստումնալից է այս կարճ ժամանակահատվածի համար:

Ընկերության առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Ինչպես արդեն նշել էինք, տոմսերի գները կսկսվեն 39, իսկ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Բոլոր չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով։

Հիշեցնենք` 2021 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել էր օդանավ շահագործողի վկայական։ Վկայականի տրամադրումը հնարավորություն տվեց FLYONE ARMENIA-ին անել առավելագույնը, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան մեկնել Եվրոպա և Ասիա` մատչելի գներով և առավելագույն անվտանգության պայմաններում։

Իսկ 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին FLYONE ARMENIA ընկերությունը ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի՝ IATA-ի նույնականացման ծածկագրերը, որոնք թույլ տվեցին իրականացնել վաճառքի, սպասարկման գործընթացներ` անվտանգ, հարմարավետ միջազգային օդային փոխադրումների համար՝ ICAO-ի և IATA-ի սահմանած ստանդարտներին համապատասխան:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

10 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

10 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

10 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

10 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

11 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

11 hours ago