

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ դաշինքի մաս կազմող Թուրքիայի ազգայնական «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ երկրում փողոցային ցույցերի նախաձեռնողները կպատժվեն։
«Նրանք, ովքեր կոչ են անում փողոցային բողոքի ցույցեր կազմակերպել՝ փորձելով խախտել երկրում տիրող անդորրը, կպատժվեն։ Թուրքիան այն երկիրը չէ, որտեղ հարցերը լուծվում են փողոցում։ Արտահերթ ընտրությունների ընդդիմության կոչերը նույնպես անօգուտ են։ Ընտրությունները տեղի կունենան 2023 թվականին»,- լրագրողներին ասել է Բահչելին։
Նախօրեին Ստամբուլի ոստիկանությունը ուժ է կիրառել աճող գնաճի դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ, ավելի քան 40 մարդ է բերման ենթարկվել։ Չորեքշաբթի ավելի վաղ Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը հայտարարել էր լիրայի փոխարժեքի կտրուկ անկման պատճառով սոցիալական ցանցերում փողոցային բողոքի ակցիաների կոչերի հետ կապված քրեական գործեր հարուցելու մասին։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…