Լրահոս 24/7

«Օմիկրոնի» մուտացման աստիճանը մեծ է․ Անահիտ Ավանեսյան

«Օմիկրոնի» մուտացման աստիճանը մեծ է, վարակը 50 մուտացիա է կրում, որից 30 վերաբերում է սպայկային սպիտակուցին։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշում է, որ սահմանափակումներ կկիրառվեն աֆրիկյան երկրներից ժամանող քաղաքացիների համար․ «Հետևելով ԱՀԿ-ի հաղորդագրություններին՝ նախատեսում ենք որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար, մինչև օրվա վերջ կունենանք հստակ սահմանափակումների նոր կազմը»:

Նշված երկրների քաղաքացիների մուտքը ՀՀ ժամանակավոր կարգելվի․

Հարավաֆրիկյան Հանրապետություն,

Բոթսվանայի Հանրապետություն,

Լեսոթոյի Թագավորություն,

Նամիբիայի Հանրապետություն,

Մոզամբիկի Հանրապետություն,

Մադագասկար,

Տանզանիայի Հանրապետություն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեռ չունի հաստատված տեղեկություն, որ «օմիկրոն» շտամով վարակվելիս հիվանդությունը զարգանում է ավելի ծանր ձևով, քան կորոնավիրուսի այլ տարբերակների դեպքում։ Այս մասին ասվում է ԱՀԿ-ի կողմից կիրակի օրը հրապարակված հաղորդագրությունում․ «Նախնական տվյալները ցույց են տալիս, որ Հարավային Աֆրիկայում հոսպիտալացման ավելի բարձր մակարդակ կա, բայց դա կարող է պայմանավորված լինել վարակվածների թվի ավելացմամբ, և ոչ թե բուն «օմիկրոնով» վարակվելու հետևանքով»։

ԱՀԿ-ն հայտարարել է նաև, որ այս պահին տեղեկություններ չկան այն մասին, թե «օմիկրոնով» վարակվելու ախտանիշները տարբերվում են այլ շտամներով վարակվելու ախտանիշներից։ Պարզ չէ նաև, թե արդյոք նոր շտամն ավելի վարակիչ է կորոնավիրուսի այլ տարբերակների համեմատ, ներառյալ «դելտայից»: Ինչպես պարզաբանել է կազմակերպությունը, կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է Հարավային Աֆրիկայի այն շրջաններում, որոնք տուժել են «օմիկրոն» շտամից։ Այնուամենայնիվ, այս պահին չկան ուսումնասիրությունների վերջնական արդյունքներ, որոնք հստակ ցույց կտան, որ այս աճը տեղի է ունեցել հենց նոր շտամի պատճառով, և ոչ այլ գործոններով պայմանավորված:

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

29 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

1 hour ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

21 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago