Լրահոս 24/7

Իշխանությունը երբեք չի շեղվել ու չի շեղվելու իր գլխավոր քաղաքական ուղեծրից. Տարոն Չախոյան

-Ինչպես և ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, և ոչ մի իշխանություն կատարյալ ու անթերի չէ։ Քանի որ երկրի իշխանությունը ձևավորվում է մարդկանցից՝ առանձին անհատներից, իսկ անսխալ մարդ, որպես այդպիսին աշխարհում չկա։

Այո, երբեմն հնարավոր են նաև փոքրիկ թերացումներ, սակայն դրանք այն սխալները չեն, որոնք կարող են բեկումնային լինել երկրի, պետության ու ժողովրդի համար։ Իշխանությունը՝ հանձինս վարչապետի երբեք չի շեղվել ու չի շեղվելու իր գլխավոր քաղաքական ուղեծրից, այն է՝ ծառայել երկրին և անել հնարավորինս ամեն բան ի շահ ժողովրդի և պետության։

Հայաստանի համար պատմական այս ծանր ու մարտահրավերներով լի շրջանում երկրի կառավարումը լեգիտիմ ընտրություններով ստանձնած քաղաքական թիմը արել է ու անելու է հնարավորինս ամեն բան ի շահ պետության, հանուն վաղվա օրվա և հանուն մեր և ձեր երեխաների բարեկեցիկ ապագայի, քանզի մեզնից շատերը և այդ թվում ինքս, պետական պաշտոնում ստանձնած աշխատանքին վերաբերվում ենք որպես երկրին, պետությանն ու ժողովրդին մատուցած ծառայության,- գրում է Տարոն Չախոյանը։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago