

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է ճանաչել Ուկրաինայում ստեղծված իրավիճակում որևէ «կարմիր գիծ», հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
Միաժամանակ նա նշել է, որ հույսեր է կապում ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ երկարատև զրույցի վրա։
«Մենք վաղուց գիտեինք Ռուսաստանի գործողությունների մասին, և ես ակնկալում եմ, որ երկար զրույց կունենանք», – այսպես է Բայդենը պատասխանել հարցին, թե ինչպես է հնարավոր կանխել ՌԴ-ի «ներխուժումը» Ուկրաինա։
Հիշեցնենք, որ Պուտինն այս շաբաթ «Russia Calling» ֆորումի ընթացքում խոսել է Ուկրաինայի «կարմիր գծերի» մասին։ Նրա խոսքով՝ Մոսկվայի համար դա կլինի հարևան երկրի տարածքում զենքի տեղակայումը, և պետական անվտանգությանը սպառնացող այլ սպառնալիքներ։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին նշել է, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ նույնպես «կարմիր գիծ» է լինելու ՌԴ-ի համար։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…