

«Հայկական ժամանակը» գրում է,- 2017 թվականին Երեւան քաղաքի Աբովյան 1/1 հասցեում բացված «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ն բավականին մեծ գումարաներ ստանալով պետությունից եւ մասնավոր բարերարներից՝ այսօր դադարեցրել է գործունեությունը ու անհետացել, ոչ ոք չգիտի, թե ուր են տիկնիկների թանկարժեք հավաքածուները:
Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի բարձր հովանու ներքո բացված պատկերասրահն Աբովյան 1/1 հասցեում պահելու համար ամսական վարձակալությամբ վճարել է 1 միլիոն 164 հազար դրամ: Պատկերասրահը հավաքածուներ է ստացել տարբեր կոլեկցիոներներից, բազմաթիվ ներդրումներ են կատարվել, սակայն հայտնի չէ, թե պատկերասրահը որ հասցեում է եւ արդյո՞ք շարունակում է գործունեությունը:
«Տիկնիկների պատկերասրահ»-ի պաշտոնական բացումը եղել է 2017 թվականի մարտի 21-ին՝ տիկնիկագործի միջազգային օրը: Պատկերասրահը բացվել է պետության եւ մասնավորի համագործակցությամբ: Բացման օրը մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը վստահաբար հայտնել է, որ այն շուտով կհամալրվի նոր հավաքածուներով, եւ հնարավոր է՝ շրջագայի մարզերում եւ արտերկրում:
Մարզերում եւ արտերկրում շրջագայել պատկերասրահը թերեւս չհասցրեց, բայց բացվելուց անմիջապես հետո գտնվեցին մարդիկ, որոնք իրենց հավաքածուները տրամադրեցին պատկերասրահին եւ նվիրատվություններ արեցին:
Շատ շուտով ԱՄՆ-ից՝ Ալիս Նավասարդյանի 100 տիկնիկները հայտնվեցին պատկերասրահում, ապա պատկերասրահին ժամանակավոր հանձնվեց եւս 160 տիկնիկ, բայց այս անգամ այլ անձանց կողմից: Կարճ ժամանակ անց գտնվեցին ամերիկացի բարերարներ: Ներդրվեց մոտ 60 հազար ԱՄՆ դոլար:
Տիկնիկների թանգարան ստեղծելու գաղափարը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին առաջարկել էր արվեստաբան, տիկնիկների կոլեկցիոներ Մարինա Խաչմանուկյանը, որը նաեւ «Տիկնիկների պատկերասրահ»-ի գեղարվեստական ղեկավարն է եղել: Մարինա Խաչմանուկյանն, ունենալով տիկնիկների հետաքրքիր հավաքածու, երկար տարիներ փորձել է թանգարան ստեղծել, որը, սակայն, հաջողվել է Արմեն Ամիրյանի նախարար եղած տարիներին: Կազմակերպել է ցուցահանդեսներ, ստեղծել հայկական տիկնիկների եւ տիկնիկագործների մասին ինտերնետային կայք՝ www.kukliarm.com, հանդես եկել հոդվածներով եւ ելույթներով:
Երբ նախկին նախարար Ամիրյանի կողմից հավանության է արժանացել Խաչմանուկյանի գաղափարը, որոշ ժամանակ անց նրան են «միացել» Ամիրյանի մտերիմներ Սյուզաննա եւ Անահիտ Սարգսյան քույրերը: Սյուզաննա եւ Անահիտ Սարգսյանները երկար տարիներ աշխատել են մշակույթի նախարարությունում: Ամիրյանի օրոք նրանք եղել են փորձագետներ:
Սակայն այնպես է ստացվել, որ շատ կարճ ժամանակ անց Խաչմանուկյանի գաղափարը վերցրել են Սարգսյան քույրերը, նրանք «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ի գործունեության եւ ցուցադրության ծրագրեր են կազմել եւ որպես իրենց սեփական մտահղացում ներկայացրել նախարարություն: Մեկ տարի անց՝ չբացահայտված պայմաններում եւ պատճառներով, պատկերասրահը տեղափոխվել է «Երեւան մոլ»-ի տարածք: Այնտեղի մի քանի ամիս տեւած գործունեությունից հետո անհետացել:
Ավելին՝ armtimes.com
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…