

Aravot.am-ը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանից խնդրել է ամփոփել այս տարվա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, անդրադառնալ 16-րդ «Ոսկե ծիրան»-ի հաջողություններին, ձեռքբերումներին, կարևոր նախաձեռնություններին:
«Կարծում եմ, որպես փոփոխությունների տարի, ընդհանուր առմամբ, փառատոնը հաջողվեց: Իհարկե, շատ բաներ կան, որոնք հետագա տարիներին պետք կլինի շտկել, փոփոխել, բարելավել, ընդլայնել կամ հակառակը՝ կրճատել: 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հագեցած էր բազում ինքնատիպ իրադարձություններով՝ մրցութային և արտամրցույթային ֆիլմեր, երևանյան պրեմիերաներ, կրթական ծրագրեր, վարպետության դասեր, քննարկումներ, հանդիպումներ, այլ իրադարձություններ:
Փառատոնն այս տարի ստացել էր ավելի քան 740 ֆիլմ՝ աշխարհի տարբեր երկրներից: «Երևանյան պրեմիերաներ» արտամրցույթային ծրագրի շրջանակներում հնարավոր եղավ դիտել միջազգային փառատոնների (Կանն, Բեռլին, Ռոտերդամ) ֆավորիտ ֆիլմերը ։ Ինձ համար ամենակարևոր ձեռքբերումներն են կրթական հարթակը՝ Talent Lab-ը և բացօթյա ցուցադրությունները, որոնք անցկացվեցին Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճում, Ազգային ժողովի այգում և Կոնդ թաղամասում: Այս երեք իրարից շատ տարբեր վայրերում հանդիսատեսի ակտիվությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ Երևանի հանդիսատեսն իսկապես սիրում է ամառային փառատոնների կարևոր բաղկացուցիչ կազմող բացօթյա դիտումները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.aravot.am
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…