

Արդեն մի քանի դար անընդմեջ ոչ մի տոն չի կարող անցնել առանց դրա։ Այն խմել են արքաներն ու արիստոկրատները։ Այդ մասին գրել են Բայրոնն ու Հեմինգուեյը։ Թերևս փրփրուն ըմպելիքը վաստակել է սեփական տոնի իրավունքը։ Շամպայնի ծննդյան օրն ընդունված է նշել օգոստոսի 4-ին։
Շամպայնի գյուտարարը համարվում է ֆրանսիացի վանական Պիեռ Պերինյոնը: Գրեթե 50 տարի նա փորձեր էր անում խառնուրդների, տակառների և շշերի հետ մինչև վերջապես, 1668 թվականի օգոստոսի 4-ին, նա աշխարհին ներկայացրեց մի զարմանալի ըմպելիք՝ պղպջակներով։ Իհարկե, փրփրուն գինիները նախկինում էլ կային, բայց Պերինյոնն էր, ով մշակեց այն սկզբունքները, որոնցով դեռ պատրաստվում է շամպայնը։
Շամպայնի մեկ շիշը պարունակում է մոտ 250 միլիոն պղպջակ։ Թռչող շամպայնի խցանը կարող է զարգացնել մինչև 100 կմ/ժ արագություն։
Ավանդաբար շամպայնի շիշը կոտրում են նավի խարիսխին։ Այն խորհրդանշում է նավի շփումը փրփրացող ալիքների հետ։
Ուինսթոն Չերչիլի համար Պոլ Ռոջերը շամպայն էր արտադրում յուրահատուկ շշերի մեջ՝ 0,6 լիտր տարողությամբ։ Ամեն օր առավոտյան ժամը 11-ին, երբ նա արթնանում էր, սպասավորը շամպայն էր բերում Չերչիլի համար։
Հայտնի շամպայնով լոգանքը լուրջ վտանգ է ներկայացնում ատողջության համար։ Օրգանիզմը մաշկի միջոցով ակնթարթորեն կլանում է ալկոհոլը՝ առաջացնելով ալկոհոլային թունավորում։ Ուստի փրփրուն գինին ջրին ավելացնում են միայն փոքր քանակությամբ
Goût de Diamants-ի Taste of Diamonds շամպայնի ամենաթանկ շիշը աճուրդի է հանվել 1,2 մլն դոլարով այն զարդարված է եղել սպիտակ ոսկով, թանկարժեք բյուրեղներով և 19 կարատանոց ադամանդով։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…