

Պաշտոնական Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Մոսկվան կարող է ձգտել վերստեղծել Խորհրդային Միությունը։ Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը։
«Մտահոգությունն այն է, որ նա (Պուտինը), որպես իր ժառանգության նախագիծ, իրականում ձգտում է վերստեղծել Խորհրդային Միությունը», – ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է Նուլանդը՝ շարունակելով. – «Հետևաբար, ես հավատում եմ, որ այստեղ է միասնությունը, Միացյալ Նահանգներում, Ուկրաինայում մեր դաշնակիցների և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ միասնությունը, ինչպես նաև այնքան կարևոր են (Ուկրաինայի դեմ ագրեսիայի) էական հետևանքները, որոնց մասին մենք խոսում ենք»։
ԽՍՀՄ-ը վերստեղծելու Մոսկվայի ենթադրյալ ցանկության մասին հայտարարություններ Վաշինգտոնում առաջին անգամ չէ, որ հնչում են։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն այս տարվա փետրվարին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ընդգծել էր, որ Ռուսաստանը հանդես է գալիս ԱՊՀ երկրների հետ հավասար համագործակցության օգտին և մտադիր չէ վերստեղծել Խորհրդային Միությունը, ինչպես փորձում է ներկայացնել Արևմուտքը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…