

Մանգոն աճում է տարբեր երկրներում, բայց շատ տարածված է Հնդկաստանում։ Այն ուտում են և հասած և չհասած վիճակում, իսկ երկրորդ դեպքում այն օգտագործում են որպես բանջարեղեն, այլ ոչ որպես միրգ։ Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհի խոհարարական մասնագետները պատշաճ հարգանքով են վերաբերվում մանգոյին և նրանից պատրաստում անհավանական քանակությամբ տարբեր ուտեստներ և աղանդեր։
Հնդկաստանը մանգոյի բերքահավաքով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։ Այս շոգ երկրում տարեկան հավաքվում է ավելի քան 13.500.000 տոննա մանգո։ Եվրոպայում այս միրգը մշակվում է Իսպանիայում և Կանարյան կղզիներում։ Որոշ սորտեր աճում են նաև Հարավային Ամերիկայի երկրներում։
Թեև չհասած մանգոն այնքան էլ համեղ չէ այն պեկտինի արժեքավոր աղբյուր է։ Պարունակում է նաև խաղողաթթու և կիտրոնաթթու։ Միևնույն ժամանակ, հասած մանգոյի պտուղներում դրանց պարունակությունը չնչին է։
Հին ժամանակներից Հնդկաստանում մանգոյի ծառը համարվում է սուրբ և մարդիկ հավատում են, որ այն կարող է կատարել ցանկությունները։ Ասում են՝ եթե Ամանորին մուտքի դռան վրա թարմ մանգո կախեք, ապա ձեր տուն անպայման երջանկությունն ու օրհնությունը կգան։
Մանգոյի հայրենիքը համարվում է Մյանմարի և հնդկական Ասսամ նահանգի անձրևային անտառները, որտեղ այս պտուղները աճեցվել են ավելի քան 4000 տարի։ Ավելին, Հնդկաստանում և Պակիստանում մանգոյի ծառը համարվում է ազգային բույս։
Մի քանի աղբյուրների համաձայն՝ մանգոյի օգտագործումը նվազեցնում է որևէ վիրուսով վարակվելու հավանականությունը, ինչպես նաև հանգստացնում է նյարդային համակարգը։
Մանգոն ցածր կալորիականությամբ միրգ է հետևաբար, այն կարող են օգտագործել դիետայի մեջ գտնվողները։ Կարևոր է հաշվի առնել, որ միրգը խորհուրդ է տրվում ուտել միայն առավոտյան։
Մեկ հասած մանգոն պարունակում է միջին չափահաս մարդու օրական բջջանյութի մոտ 50%-ը, որն անհրաժեշտ է մարսողության և աղիների նորմալ աշխատանքի համար։
Մանգոյի ծառի կեղևը բուժիչ հատկություններ ունի։ Դրանից պատրաստված թուրմն օգտագործվում է ուռուցքների կանխարգելման համար։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…