

Արտաքինից մոշը շատ նման է ազնվամորիին, բայց տարբերվում է նրանցից մուգ, գրեթե սև գույնով և, իհարկե, համով։ Պարզվում է նաև, որ այն շատ ավելի հազվադեպ է որդնում, քանի որ այս բույսը դիմացկուն է մեծ քանակությամբ վնասատուների նկատմամբ։
Այնուամենայնիվ Եվրոպայում մոշը աճեցվում է հիմնականում փոքր տնտեսություններում և մասնավոր այգիներում, իսկ Ամերիկայում այն աճեցվում է արդյունաբերական մասշտաբով: Իր արտադրության ծավալով համաշխարհային առաջատարը Մեքսիկան է։
Մոշի թփերը հասնում են 2-2,5 մետր բարձրության, բոլորն էլ ունեն սուր փշեր։
Պետք է դրանցից հատապտուղներ քաղել շատ զգույշ, գերադասելի է ձեռնոցներով և երկար թևերով։ Բայց միևնույն է, ամենայն հավանականությամբ հնարավոր չի լինի լիովին խուսափել քերծվածքներից և ծակոցներից։
Մոշը բուժիչ բույս է և օգտագործվում են ինչպես հատապտուղները, այնպես էլ ընձյուղները և տերևները։
Թարմ հատապտուղները հանգստացնում են նյարդային համակարգը, նվազեցնում սթրեսի մակարդակը և միևնույն ժամանակ օգնում են բարելավել ուղեղի աշխատանքը։
Հին ժամանակներում մոշն օգտագործում էին գործվածքների ներկեր պատրաստելու համար։
Մոշը համարվում է լավ մեղրատու բույս։
Մոշի մեղրն ունի բարձրորոկ հատկանիշներ և ջրի պես թափանցիկ է։
Վերջին հայտնագործությունները ցույց են տալիս, որ մոշի մեջ պարունակվող նյութերը ոչ միայն հեռացնում են տոքսիններն ու վնասակար մետաղները օրգանիզմից, այլև ունեն բոլոր հնարավորությունները կանխելու քաղցկեղի բջիջների աճը և նաև ոչնչացնելու դրանք՝ չվնասելով առողջներին։
Մոշը հարուստ է B խմբի վիտամիններով, C, E և K վիտամիններով կալցիումով, մագնեզիումով, կալիումով, նատրիումով, ցինկով և այլ արժեքավոր հանքանյութերով
Մոշը կարող է բուժիչ ազդեցություն ունենալ հասունության տարբեր փուլերում։
Այսպիսով, հասած հատապտուղները գործում են որպես մեղմ լուծողական, իսկ չհասած հատապտուղները, ընդհակառակը, պետք է օգտագործել մարսողության խանգարման ժամանակ։
Գրիգ Հակոբյան
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…