X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Մեզ համար առաջնահերթությունն Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն են. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի Հանրապետությունն Արցախյան հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Այս մասին հուլիսի 23-ին հրավիրված քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Գործընթացի կարգավորման առումով մեր սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումներն ամրագրված են Կառավարության փաստաթղթում, որը բաց է, և որտեղ հստակ բոլոր տարրերն ամրագրված են, և մեր բոլոր հայտարարությունները հիմնված են այդ տարրերում ընդգրկված շրջանակի մեջ: Այն է` հիմնախնդրի կարգավորում բացառապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա` մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի:

Ավելին՝

https://www.shantnews.am/news/view/437436.html

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս