

Դեկտեմբերի 14–ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրավիճակը և երկու երկրների հետ ԵԽ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:
Լրագրողների հետ զրույցում Շառլ Միշելը նշել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը կարգավորելու հարցում ԵՄ-ն աջակցում է բոլոր մյուս դերակատարների ջանքերը. «Մենք միշտ աջակցել ենք Մինսկի խմբին և նրա գործադրած ողջ ջանքերին՝ ուղղված կայունությանն ու անվտանգությանը»։
Նա նշել է, որ իրենք ցույց տվեցին, որ երկու կողմերի միջև ուղիղ շփումներն օգտակար են, և դրանց կարիքը կար. «Եթե մենք ուզում ենք առաջընթաց գրանցել, պետք է կարողանանք լսել մեկս մյուսին, լսել ուշադիր, թե ինչպիսի՞ն են մյուս կարծիքներն ու տեսակետները»։
Լրագրողների հետ զրույցում նա նաև հույս և վստահություն է հայտնել, որ այս հանդիպումը չափազանց օգտակար կլինի։ Նշել է նաև, որ ուրախ է, որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ այս մակարդակի ուղիղ շփումներ կազմակերպել երկու երկրների միջև։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…