

Վառ նարնջագույն մանդարիններն անկասկած, աշխարհի ամենահայտնի մրգերից են։ Շատերի համար դրանք ասոցացվում են նոր տարու հետ, համենայն դեպս Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության այլ երկրներում, քանի որ հենց այս միրգը սովորաբար ամանորյա գլխավոր դելիկատեսն էր։ Բարեբախտաբար, այսօր դուք կարող եք սնվել մանդարիններով տարվա այլ եղանակներին, և դա չի կարող չուրախացնել, քանի որ դրանք ոչ միայն համեղ են, այլև առողջարար։
Այս մրգի հայրենիքը Ասիան է, ավելի կոնկրետ՝ Չինաստանը։ Մանդարինի ծառը կարող է աճել մինչև 5 մետր բարձրության։ Աշխարհում մշակվում են մանդարինների մոտ 50 տարբեր տեսակներ։ Որոշ մանդարինի ծառեր չեն կարող բազմանալ առանց մարդու օգնության, քանի որ բուծողները մշակել են անսերմ սորտեր, և դրանք կարող են բազմանալ միայն ընձյուղներով։ Մեկ մանդարինի ծառից կարելի է սեզոնին հավաքել 5000-7000 պտուղ։
Բացի մանդարինի ուտելու տեսակներից կան նաև դեկորատիվ տեսակներ, որոնք աճեցվում են բացառապես գեղեցկության համար։ Չինաստանում մանդարինները համարվում են հարստության խորհրդանիշ։
Գիտնականներն ապացուցել են, որ այս մրգերի բույրն օգնում է ազատվել սթրեսից, բարելավում է տրամադրությունը, առույգացնում և ոգեշնչում է։ Չնայած ամբողջ աշխարհում մանդարինների տարածված լինելուն, վաճառքում գրեթե անհնար է գտնել մանդարինի հյութ։ Դա պայմանավորված է նրանով, որ ջերմային մշակման ժամանակ այն կորցնում է իր բոլոր օգտակար հատկությունները։
Մանդարինները օգնում են լյարդին քայքայել տոքսինները և պաշտպանել այն, այդ թվում՝ գիրությունից:
Նրանք նաև նվազեցնում են արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը։ ԱՄՆ-ի գիտնականները մանդարինի կեղևում հայտնաբերել են հակաքաղցկեղային նյութ՝ սալվեստրոլ Q40, որը նվազեցնում է այս հիվանդության առաջացման վտանգը։
Մինչ այժմ ոչ ոքի չի հաջողվել վայրի մանդարիններ գտնել։ Ամենայն հավանականությամբ, նրանք պարզապես չեն եղել և այն պտուղները, որոնք մենք գիտենք, ստեղծվել են հին չինացի այգեպանների կողմից պատվաստումների միջոցով։
Մանդարիններ հավաքելը աշխատատար պրոցես է։ Որպեսզի այդ պտուղները լավ պահվեն ու չփչանան, պետք է ոչ թե պոկել, այլ մկրատով կտրել։ Եվ դա անել այնպես, որ երկար «պոչ» չմնա, որը կարող է ծակել հարեւան պտուղները։
Մանդարինի ծառը մշտադալար է։ Մանդարինն ամենացրտադիմացկունն է բոլոր ցիտրուսային մրգերից։ Մանդարինը համարվում է ուժեղ ալերգեն։ Այն չպետք է օգտագործեն ցիտրուսային մրգերի նկատմամբ ալերգիա ունեցողները: Սա հատկապես վերաբերում է երեխաներին։
Գրիգ Հակոբյան
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…