

Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների առողջական վիճակին առնչվող հարցեր։ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների հանդիպման մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Հայաստանի ու Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչները հանդիպել են Մոսկվայում։ Հանդիպումը կազմակերպվել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ։
«Արմեն Մուրադյանը գերիների առողջական վիճակի հետ կապված հարցերին է անդրադարձել։ Մասնավորապես, ադրբեջանական կողմի հետ քննարկումների ժամանակ նա առաջարկել է, որ հնարավորության դեպքում եթե ոչ հայ, ապա գոնե չեզոք երկրի բժիշկների խումբ ուղարկվի Բաքու՝ գերիների վիճակի մասին հավաստի տեղեկություններ իմանալու»,–ասաց Դանիելյանը։
Նա հավելեց նաև, որ ամենաառանցքային հարցը եղել է գերիների վերադարձի հարցը։
Հիշեցնենք, որ հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը և ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։
44-օրյա պատերազմից հետո սա նման ձևաչափով առաջին հանդիպումն է։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…