

Հայաստանում 2021 թվականին նկատվում է սուր շնչառական վարակների բարձր ակտիվություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: 2020-ին, սակայն բոլոր վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանում կտրուկ նվազում է եղել, այդ թվում՝ սուր շնչառական վարակների մասով:
«Բայց այս տարի իրավիճակը բավականին բարդ է: Դա ենթադրում է, որ պետք է ավելի ակտիվ աշխատենք տանենք բնակչության հետ, որպեսզի պատվաստվեն գրիպի դեմ»,-ասաց Աբովյանը:
Մասնագետը նշեց, որ դպրոցական ու նախադպրոցական կազմակերպություններում ամենօրյա բացակայությունների մոնիթորինգ է իրականացնում.
«Երեկվա դրությամբ հիմնականում բացակայությունները պայմանավորված են սուր շնչառական վարակներով, կորոնավիրուսի դեպքեր դպրոցներում չկան»:
Աբովյանի խոսքով՝ մանկական հոսպիտալները ծանրաբեռնված են հիվանդ երեխաներով: Լինում են նաև դեպքեր, երբ պացիենտի մոտ հաստատվում է և գրիպ, և կորոնավիրուս:
2020-2021 թվականների սեզոնի ընթացքում Հայաստանում արձանագրվել է 76 գրիպի դեպք: Այս տարի շրջանառվում է գրիպի A տեսակը:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…