Horeca style

Խուրման հիանալի հագեցնում է քաղցը և պարունակում է բազմաթիվ վիտամիններ և հանքանյութեր

Աշուն-ձմեռ ժամանակահատվածում մեր օրգանիզմը աջակցության և լրացուցիչ վիտամինների կարիք ունի։ Խուրման հենց այն է, ինչը կարող է մեզ տրամադրել այդ լրացուցիչ վիտամինները։

Ենթադրվում է, որ այս մրգի հայրենիքը Չինաստանն է, բայց արդեն 19-րդ դարի վերջում խուրման սովորել են աճեցնել Արևելյան Ասիայի սահմաններից շատ հեռու: Խուրման հիանալի հագեցնում է քաղցը և պարունակում է բազմաթիվ վիտամիններ և հանքանյութեր՝ օգուտներ բերելով մեր օրգանիզմին հենց այն պահին, երբ մենք լրացուցիչ էներգիայի կարիք ունենք։

Նախքան խուրմայի օգտակարության մասին խոսելը, եկեք պարզենք, թե ինչու է այն տտիպ։ Այս ազդեցությունը պայմանավորված է հասունացող մրգերում դանինի բարձր պարունակությամբ, որը անհետանում է, երբ պտուղը լիովին հասունանում է: Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս ընտրել վառ նարնջագույն գույնի հասուն բավականին փափուկ խուրման՝ թեթևակի չորացած տերևներով։ Բայց եթե, չնայած հասունության հիմնական չափանիշներին, խուրման դեռ մի փոքր տտիպ է, ապա կարող եք սառեցնել այն, որից հետո տտիպ ազդեցությունը կվերանա։

Ցավոք սրտի, ժամանակակից աշխարհում մենք հաճախ ենք նկատում այնպիսի էական տարրի պակաս ինչպիսին յոդն է։ Հենց յոդն է անհրաժեշտ վահանաձև գեղձի բնականոն աշխատանքի համար և դրա պակասը կարող է հանգեցնել մի շարք լուրջ հիվանդությունների։ Հարկ է նշել, որ յոդն ինքնին օրգանիզմը չի արտադրում, ուստի մեզ համար կարևոր է այն բավարար չափով ստանալ սնունդով, իսկ խուրման այս տարրի հիմնական աղբյուրներից մեկն է։

Խուրման իսկական գտածո է սրտի և արյան անոթների հիվանդություններով տառապող մարդկանց համար։ Նախ, այս հյութալի միրգը հարուստ է կալիումով, որն աջակցում է սրտի մկաններին, իսկ շաքարի բարձր պարունակությունը ապահովում է դրա սնուցումը: Բացի այդ, խուրման հարուստ է C և P վիտամիններով, որոնք միասին շատ բարերար են ազդում անոթների վրա՝ զգալիորեն նվազեցնելով դրանց փխրունությունը։ Սա է պատճառներից մեկը, որ բժիշկները խորհուրդ են տալիս խուրման կանոնավոր օգտագործել աթերոսկլերոզով և երակների վարիկոզով տառապող մարդկանց։

Խուրման իսկական փրկիչ է քաղցր սիրող մարդկանց համար, ովքեր երազում են նիհարել։ Միջին պտուղը պարունակում է միջինը 60 կիլոկալորիա, սակայն գլյուկոզայի և թաղանթանյութի բարձր պարունակության պատճառով խուրման արագ առաջացնում է կշտացվածության զգացում, որը երկար է պահպանվում։

Մի մոռացեք, որ այս էկզոտիկ միրգն ունի մեղմ միզամուղ ազդեցություն, որը թույլ կտա օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը և հեռացնել այտուցները, որոնք հաճախ ավելորդ քաշի և անհավասարակշիռ սննդակարգի պատճառ են հանդիսանում: Փորձեք մեկ կերակուրը փոխարինել խուրմանով, օրինակ՝ նախաճաշը կամ ընթրիքը, և արդյունքը կտեսնեք մի քանի օրից։ Խուրման օգտագործում են ոչ միայն որպես աղանդեր այն ավելացնում են աղցանների մեջ, չորացնում, ապա ուտում որպես չիր։ Խուրման ճաշատեսակին համեմունք և բազմազանություն է հաղորդում։

Գրիգ Հակոբյան

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

21 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

38 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

57 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

1 hour ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

2 hours ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

2 hours ago