

COVID-19-ի դեմ պայքարի հարցերով ԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Դեւիդ Նաբարոն հայտարարել Է, որ առնվազն հաջորդ երեք ամիսները դժվարին կլինեն օմիկրոն շտամի բռնկման պատճառով, բայց դրա վերջը մոտ Է:
Այդ մասին, ինչպես տեղեկացանք, հունվարի 10-ին հաղորդել Է Sky News-ը: Նաբարոն նշել Է, որ, բացի օմիկրոնից, կարող են հայտնվել նաեւ այլ տարատեսակներ, քանի որ վիրուսը շարունակում Է զարգանալ, հաղորդում Է հեռուստաալիքը: Նա նաեւ անհանգստություն Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ եթե Արեւմտյան Եվրոպայի առողջապահական ծառայությունները հաղթահարում են դժվարությունները, ապա աշխարհի մյուս երկրների բուժհաստատություններն արդեն գերբեռնված են:
Ոչ մի երկրում հնարավորություն չկա լուրջ սահմանափակումներ մտցնելու համար, հատկապես աղքատ երկրներում, բայց դժվարությունները կլինեն միայն առաջիկա երեք ամիսներին, նշել Է Նաբարոն: Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 307,9 միլիոն դեպք եւ հիվանդության հետեւանքներից ավելի քան 5,5 միլիոն մահ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…