Լրահոս 24/7

Հայաստանում A տեսակի գրիպի H3N2 ենթատեսակի 137 դեպք է հայտնաբերվել. Ռոմելա Աբովյան

Հայաստանում սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում A տեսակի գրիպի H3N2 ենթատեսակի շուրջ 137 դեպք է հայտնաբերվել։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը։

Նրա խոսքով`գրիպի A տեսակը ի տարբերություն B տեսակի, թիրախավորում է երեխաներին (հիմնականում 0-5 տարեկան) և շատ ավելի արագ է տարածվում գրիպի այլ տեսակների համեմատ։Այս պահին Հայաստանում սուր շնչառական վարակների փոքր–ինչ կայուն վիճակը պայմանավորված է ուսումնական հաստատությունների ժամանակավոր արձակուրդով։«Իրականացվում է ամենօրյա մշտադիտարկում։ Հետագայում, ելնելով մշտադիտարկման արդյունքներից, կմշակենք համապատասխան առաջարկություններ»,–ասաց Աբովյանը։

Մասնագետի խոսքով, քանի որ կորոնավիրուսի և գրիպի ախտանշանները նույնն են, ապա չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել, պետք է անպայման դիմել բժշկի և կորոնավիրուսի թեստ հանձնել։Հունվարի 1-ի դրությամբ սուր շնչառական հիվանդության բազմաթիվ դեպքեր են գրանցվել Արարատի և Տավուշի մարզերում։ Բժշկական կազմակերպություններում հոսպիտալացվել է 592 հիվանդ, որոնց 94 տոկոսը 0-18 տարեկան են: 13 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մեծ մասը 0-ից 5 տարեկան երեխաներ են։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

8 minutes ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

39 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

52 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

1 hour ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

1 hour ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

2 hours ago