Լրահոս 24/7

ՀԱՊԿ ուժերի առաջին իրական կիրառումն արդյունավետ էր. Զասը՝ Ղազախստանում առաքելության մասին

 ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը Ղազախստանում ցույց տվեց, որ կազմակերպության պաշտպանական ներուժը բարձր արդյունավետություն ունի ու իսկապես գործող է: Ղազախստանում խաղաղապահ գործողության ավարտի արարողության ժամանակ Ալմաթիում ելույթ ունենալով` նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։Կառույցի գործողությունն ավարտվում է հունվարի 13-ին, ինչից հետո սկսվում է զորակազմի փուլային դուրսբերումը։ Գործընթացը 10 օր կտևի: Ըստ Զասի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի միաձայն որոշմամբ ստեղծված Հավաքական խաղաղապահ ուժերը պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրները:

«Ղազախստանի տարածքում խաղաղապահ գործողությունը դարձավ ՀԱՊԿ հավաքական ուժերի առաջին իրական կիրառումը, դուք ձեր պրոֆեսիոնալիզմով ու համակարգված գործողություններով հստակ ցույց տվեցիք, որ մեր պետությունները պատրաստ են ցանկացած պայմաններում ուս–ուսի, միասնական մարտական շարքով պաշտպանել անվտանգության ընդհանուր տարածքը: Ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ի պաշտպանական ներուժը բարձր արդյունավետություն ունի և իսկապես գործող է», – նշել է նա՝ դիմելով զինծառայողներին։

Գլխավոր քարտուղարը կարծում է, որ գործողության ընթացքում ձեռք է բերվել ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի սերտ փոխգործակցության անգնահատելի փորձ ահաբեկչությանն ու պետության ներսում ապակառուցողական ուժերին հակազդելու գործում:

Զասն առանձնացրել է ռուսական ռազմատրանսպորտային ավիացիայի լավ համակարգված գործողությունները։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները գրեթե անդադար ռեժիմով գործողության անցկացման շրջան են տեղափոխել ավելի քան 2000 խաղաղապահների ու շուրջ 250 միավոր տեխնիկա: Իրականացվել է ավելի քան 108 չվերթ։

Զասն առանձնացրել է ռուսական ռազմատրանսպորտային ավիացիայի լավ համակարգված գործողությունները։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները գրեթե անդադար ռեժիմով գործողության անցկացման շրջան են տեղափոխել ավելի քան 2000 խաղաղապահների ու շուրջ 250 միավոր տեխնիկա: Իրականացվել է ավելի քան 108 չվերթ։

Զասն ընդգծել է, որ ղազախական կողմի կամարտահայտությանը համապատասխան` խաղաղապահները ծրագրած ժամկետներում դուրս կբերվեն իրենց մշտական տեղակայման կետեր: Նա նաև խոստացել է, որ հատկապես աչքի ընկած անձինք կպարգևատրվեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ու կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների պարգևներով:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

7 minutes ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

38 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

51 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

1 hour ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

1 hour ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

2 hours ago