

Երկարատև դադարից հետո Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի վերաբացումը տրանսպորտային և գործարար նշանակությունից բացի առանձնապես կարևոր է նրանով, որ վերականգնվում է պոլսահայ համայնքի կապը Մայր հայրենիքի հետ:
Այս մասին «Արմենպրես»-ին ասել է Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
«Այս օրերին բազմաթիվ զանգեր ենք ստացել Թուրքիայի հայ համայնքից: Նրանք չվերթի բացումը մեծապես կարևորում ու արժևորում են»,- ասաց Անանյանը:
Հունվարի 12-ին հայտնի է դարձել, որ հայկական «Flyone Armenia» ավիաընկերությունը Թուրքիայի իշխանությունների կողմից ստացել է թույլտվություն իրականացնելու Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքներ: Առաջին թռիչքը նախատեսվում է փետրվարի 2-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են «Flyone Armenia» ընկերությանն իրականացնել չարտերային չվերթներ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:
«Flyone Armenia» ընկերությունը դիմել էր թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չարտերային չվերթներ իրականացնելու խնդրանքով, իսկ դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը:
Դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հայտարարության՝ թուրքական բյուջետային «Պեգասուս» ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան:
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…