

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 10-ին կարգադրություն է ստորագրել, որով պարգևատրել է ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքիին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Փրայսին և Վերն Բյուքենանին․
«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը՝ կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ՝ հայ-ամերիկյան միջխորհրդարանական բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար.
1) ԱՄՆ սենատոր Էդվարդ ՄԱՐՔԻԻՆ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, միջազգային խորհրդարանական հարթակներում Արցախյան հակամարտությանը վերաբերող գործընթացներում հայանպաստ գործունեության, ինչպես նաեւ Արցախի անկախության ճանաչմանը նպաստելու համար պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով,
2) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ ՓՐԱՅՍԻՆ եւ Վերն ԲՅՈՒՔԵՆԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ «House Democracy Partnership» հանձնախմբի միջեւ ակտիվ համագործակցության հաստատման համար պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով»,-նշված է կարգադրության մեջ:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…