Horeca style

Ծնեբեկը սկսել են մշակել Հունաստանում 2500 տարի առաջ

Առաջին անգամ ծնեբեկը սկսել են մշակել Հունաստանում 2500 տարի առաջ։ Իսկ ինքնին անունը նույնպես գալիս է Հունաստանից և նշանակում է «ցողուն»։ Հին Հռոմում ծնեբեկը նույնպես շատ էին սիրում որպես դելիկատես: Ծնեբեկի բաղադրատոմսը կարելի է գտնել աշխարհի հնագույն խոհարարական գրքում՝ հռոմեացի գուրման Ապիցիուսի De re coquinaria-ում։ Բացի Հուլիոս Կեսարից ծնեբեկին սեր են խոստովանել Լյուդովիկոս XIV-ը և Թոմաս Ջեֆերսոնը։

Ծնեբեկի ծագումն անհայտ է։ Կա տեսություն, որ ծնեբեկը ծագում է Միջերկրական ծովի տարածաշրջանից, ենթադրություններ կան, որ այն գալիս է Հյուսիսային Եվրոպայից: Ծնեբեկի ընտանիքը շատ մոտ է շուշանազգիներին։ Այսպիսով, ծնեբեկը սոխի և սխտորի մերձավոր ազգականն է։ Ծնեբեկի մեկ չափաբաժնի մեջ կա ընդամենը 16 կալորիա, այն լի է A, B, C, E վիտամիններով, կալիումով, ցինկով և ֆոլաթթուով, ինչի պատճառով ծնեբեկի օգտագործումը խորհուրդ է տրվում հղիության ընթացքում։

Ծնեբեկի ցողունները սովորաբար խորհուրդ են տալիս մաքրել կեղևից, իսկ ներքևի մասը կոտրել (ուղղակի թեքեք ցողունը և այն կկոտրվի, որտեղ անհրաժեշտ է): Որոշ խոհարարներ, սակայն, կարծում են, որ պետք է ոչ թե մաքրել կեղևը, այլ ուշադիր ընտրել՝ ընտրելով միայն ամենաերիտասարդ և թարմ ցողունները: Ծնեբեկը կարգավորում է արյան մակարդումը, կանխում չարորակ ուռուցքների առաջացումը։

Ծնեբեկը օգնում է անպտղության դեպքում։ Այն ունի երիտասարդացնող ազդեցություն և կարգավորում է հորմոնները։ Մեծ Բրիտանիան ավելի ու ավելի է սիրում ծնեբեկ։ 2011 թվականից այս մշակաբույսի մշակման համար նախատեսված հողատարածքներն աճել են 24 տոկոսով։

Գրիգ Հակոբյան

Մեզ կարող եք հետևել նաև Instagramum:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

21 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

38 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

57 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

1 hour ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

2 hours ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

2 hours ago