

Ալմաթիի օդանավակայանի տրանսպորտային ոստիկանությունը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական կարգն ապահովելու համար՝ հունվարի սկզբին անկարգությունների պատճառով ընդհատված թռիչքների վերսկսումից հետո:
Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ալմաթիի օդանավակայանում ավիափոխադրումների վերսկսման կապակցությամբ ավելացել է ուղևորահոսքը: Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել հասարակական կարգն ապահովելու համար: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում իրավախախտումների կանխարգելմանը և քաղաքացիների անվտանգության ապահովմանը», – ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ոստիկանությունը հերթապահում է ուժեղացված ռեժիմով, աշխատանքներ են տարվում հետախուզվողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Բացի այդ, զննման գծում առաջին հերթին իրականացվում է արգելված առարկաների հայտնաբերման ստուգում։ Անձնակազմի հետ կատարվում են համապատասխան հրահանգներ, որոնք ուղղված են ուղևորներին առավելագույն օգնություն ցուցաբերելուն:
Հիշեցնենք՝ այս տարվա առաջին օրերը խիստ լարված ու ոչ բարենպաստ էին մեկնարկել Ղազախստանի կառավարության անդամների, նախագահի ու երկրի բնակչության համար, քանի որ հեղուկ գազի գնի գրեթե կրկնակի բարձրացումից հետո սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկզբում ուղեկցվել են անկարգություններով և ծեծկռտուքներով, այնուհետև՝ վերածվել զինված բախումների:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…