Լրահոս 24/7

ԱՄՆ-ը հանձնառու է իր մասնակցությունը բերել ԼՂ հակամարտության տևական քաղաքական կարգավորման հարցում. դեսպանատուն

Իլհամ Ալիևը նախօրեին հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի խնդրով, քանի որ այն լուծված է: Նա նաև ասել էր, թե Ադրբեջանը կկանխի ԵԱՀԿ Մինսկի խմբի ցանկացած փորձ՝ զբաղվելու Ղարաբաղի հարցով: Ադրբեջանի նախագահը, բացի դրանից, նաև մի քանի հայատյաց հայտարարություն էր արել: Ալիևի վերջին հայտարարությունների, նաև հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի վերջին ռազմական սադրանքի վերաբերյալ «Լուրերը» հարցում էր ուղարկել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն: ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության պատասխանը ներկայացնում ենք ստորև. 

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածությունն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը:
  • Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները հանձնառու է իր մասնակցությունը բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման հարցում։
  • Մենք կոչ ենք անում իրավիճակի ապաէսկալացման՝ այնպիսի քայլերի միջոցով, ինչպիսիք են զորքերի հետքաշումը, սահմանների դեմարկացիան և պահվող անձանց վերադարձը:
Թիվ 1

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

7 minutes ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

4 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

5 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

5 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

5 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

6 hours ago