Լրահոս 24/7

Ինչ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպմանը

Այսօր, ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստին, ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցրեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, թե ինչ բակացություններ են տեղի ունեցել Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչը միջև։

«Անկախության հաստատումից ի վեր եւ այն ժամանակ, երբ Թուրքիան որոշակի սահմանափակումներ է կիրառել եւ փակել սահմանները Հայաստանի հետ, Հայաստանի կողմից դիրքորոշումը եղել է այնպիսին, որ մենք կողմ ենք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը եւ սահմանների բացմանը»,- պատասխանեց Արշակյանը։

Նա հավելեց, որ այդ տրամաբանությունը չի փոխվել, եւ Հայաստանի կառավարությունը այժմ էլ հանդես է գալիս այդ դիրքերից։

Ագնեսա Խամոյանը ի պատասխան Արշակյանի՝ ասաց, որ վերջինս այդպես էլ չպատասխանեց իր հարցին։ Այդ պատճառով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը նաեւ Հայաստանի կողմից հատուկ բանագնացն է, հիշեցրեց Խամոյանին, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը չի կարող ունենալ ամբողջական տեղեկություններ այդ հանդիպումից։

Ռուբինյանը առաջարկեց Խամոյանին տալ այդ հարցերը կամ կառավարության հարցուպատասխանին, կամ նիստին՝ հետո անձամբ մոտենալ Ռուբինյանին։

Թիվ 1

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

2 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

4 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

4 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

4 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

4 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

5 hours ago