Լրահոս 24/7

«Գոնե դուք չպիտի խոսեք». ՔՊ–ն ընդդիմադիրներին հիշեցրեց ներկան ու ոչ հեռավոր անցյալը

Այսօր Ազգային ժողովում էկոնոմիկայի նախարարության առաջարկած «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը, որը նաև «Անռիվա տուր» տուրիստական ընկերության հիմնադիր–տնօրենն է, կարծիք հայտնեց, որ օրենքը բերվում է ոչ թե ՀՀ տնտեսության մասին հոգածությամբ, այլ կոնկրետ երկրի համար։«Երևան–Ստամբուլ չվերթերը դրա վառ օրինակն են»,– հայտարարեց նա։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ ի պատասխան ԱԺ ամբիոնից ընթերցեց Ստամբուլյանի ղեկավարած ընկերության գովազդը. «Ակցիա. Երևան–Ստամբուլ–Երևան։ Սիրով սպասում ենք ձեզ,«Անռիվա տուր»»։«Տիկին Ստամբուլյան, դուք մանիպուլյացիայի այլ ուղղություն ընտրեք, որովհետև ով ով, բայց դուք գոնե չպիտի այդ թեմայով խոսեք, որովհետև տարիներ շարունակ գումար եք աշխատել մեր հայրենակիցներին Ստամբուլ տեղափոխելով»,– ասաց Հակոբյանը։ՔՊ անդամ Վաղարշակ Հակոբյանն էլ իր ելույթում հիշեցրեց Երևան–Ստամբուլ չվերթերի տարեգրությունը։

«Առաջին չվերթը նախաձեռնվել է 2003թ–ին, Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, երբ մեր դաշնակցական գործընկերները արդեն եղել են իշխանության մեջ։ Չվերթը նախաձեռնվել է թուրքական ինչ–որ ընկերության ու հայաստանյան «Բագրատ տուր» ընկերության կողմից։

Չվերթը կանոնավոր կերպով գործել է մինչև 2015-16թթ–ը, այնուհետև հայաստանյան շուկա է մտել թուրքական «Աթլաս ջեթ» ընկերությունը 2016թ–ին։ Ձեռք է բերվել երկկողմ համաձայնություն, որ դեպի Ստամբուլ թռչի հայկական ընկերությունը, դեպի Երևան` թուրքականը։ Սա շարունակվել է մինչև 2019թ–ը, այնուհետև մնացել է միայն թուրքական ընկերությունը` դեպի Երևան կանոնավոր չվերթերով»,– ասաց պատգամավորը` իր ընդդիմադիր գործընկերներին մեղադրելով երեսպաշտության մեջ։

Հարությունյանը շեշտեց, որ այս ուսումնասիրությունը կատարել է 15 րոպեում ու հավելեց. «Պատկերացնո՞ւմ եք, եթե մենք մի կես ժամ զբաղվենք ձեզանով, ինչ է ստացվելու»։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

10 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

11 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

11 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

12 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

12 hours ago