Արցախ

ԱՀ ԱԳ նախարարը պարզաբանել է՝ ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն այցելում Արցախ

Ադրբեջանը փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Արցախ այցի համար տարբեր խոչընդոտներ ստեղծել, ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։Նա արձանագրեց, որ արդեն բավական երկար ժամանակ համանախագահները չեն այցելում Արցախ։ Վերջին անգամ նրանք Ստեփանակերտում են եղել 2019 թվականի վերջին։ Այնուհետև եղավ կորոնավիրուսի համաճարակ, որին հաջորդեց 44-օրյա պատերազմն իր հետևանքներով։

«Բայց դրանք զուտ տեխնիկական խոչընդոտներ են։ Գլխավոր խոչընդոտը Ադրբեջանն է, որը փորձում է թույլ չտալ կամ բարդացնել նրանց այցը տարածաշրջան։ Իհարկե, մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ։ Երևանում, ինչպես գիտեք, կայացավ հանդիպում Արցախի նախագահի և ՌԴ նորանշանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի (Իգոր Խովաևի -խմբ.) հետ, որին ես նույնպես ներկա էի:

Մենք բարձր ենք գնահատում այդ հանդիպումը», – ասաց Բաբայանը ։Նա ընդգծեց, որ վաղ թե ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը պետք է կայանա, և Ստեփանակերտում հույս ունեն, որ այն սարերի հետևում չէ, առավել ևս, որ համանախագահները շահագրգռված են և խոսում են այդ մասին:

Բաբայանի խոսքով ՝ ԱԳՆ-ում ծանոթ են համանախագահների հասցեին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին: Իլհամ Ալիևի տրամաբանությամբ ՝ այդ ձևաչափը պետք է փակվի, սակայն դժվար թե համանախագահ երկրները ենթարկվեն այդ շանտաժին։

Հիշեցնենք՝ Ալիևն անցած շաբաթ բավականին հեգնական ձևով էր արտահայտվել ԵՍՀԿ Մինսկի խմբի աշխատանքի մասին:«Ես տեղեկություն չունեմ, թե ինչով է զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Կարծում եմ, որ նրանք հիմա պատրաստվում են հոբելյանական միջոցառումներին։

Ինչպես հայտնի է, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին և այս տարի լրանում է 30 տարին», – հայտարարել էր Ալիևը։Ադրբեջանի նախագահի խոսքով ՝ համանախագահներն այլևս չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ խնդիրն արդեն լուծված է։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago