

Հրազդանի հին ՋԷԿ-ի տարածքում կսկսեն սառնարանային սարքավորումներ արտադրել։ Կայանի տարածքի մի մասը վարձակալության հանձնելու նախագիծը հաստատվել է այսօր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:
Հրազդանի ՋԷԿ-ում սարքավորումները ֆիզիկապես և բարոյապես հնացել են, ուստի այնտեղ արտադրվող էլեկտրաէներգիան չափազանց թանկ է լինում։ Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել միջնաժամկետ հեռանկարում անջատել այն ցանցից։
Դրա հետ մեկտեղ, լայնածավալ ենթակառուցվածքներով (էլեկտրահաղորդման գծերով, ջրատարներով ու արդյունաբերական նշանակության գազատարներով) կայանի մեծ տարածքը հարմար է արտադրական ընկերություններին վարձակալության հանձնելու համար: Այդ պատճառով այդ տարածքի մի մասը վարձակալության են հանձնել «Ստիլման» ընկերությանը, որը պատրաստվում է սառնարանային սարքավորումներ արտադրել ։Մեկ այլ տարածքում շարունակելու է աշխատել «Էկոս» ազատ տնտեսական գոտին, որտեղ, ինչպես նախկինում հայտնի էր դարձել, մայնինգի ու կրիպտոարժույթի ձեռնարկություններ են լինելու։
Հիշեցնենք, որ Հրազդանի ՋԷԿ-ի չորս էներգաբլոկների հարևանությամբ գործում է նոր Հրազդան-5 կայանը, որը սկսել են կառուցել դեռ խորհրդային տարիներին, իսկ «Գազպրոմը» նախագիծն ավարտել է 2010-ականներին: Այս տարի կայանի սակագինը բարձրացրել են՝ շահութաբերությունը ապահովելով (կայանը տարեկան ստանալու է լրացուցիչ շուրջ 32 միլիոն դոլար): Բացի այդ, նոյեմբերին Երևանում գործարկվեց իտալական Renco-ի ու գերմանական Siemens-ի կողմից կառուցված ևս մեկ ջերմակայան:
Այսպիսով, Հայաստանում գործում են երեք ժամանակակից ջերմային կայաններ՝ Երևանի ՋԷԿ-ը (պետական), Renco և Siemens կայանները (նույնպես Երևանում) և «Հրազդան-5»- ը։ Հայկական շուկայի համար դրանց էլեկտրաէներգիան չափազանց թանկ է (ՀԷԿ-ի և ԱԷԿ-ի համեմատ), բայց աշխատանքը շահավետ է լինում Իրան արտահանելիս (Հայաստանը ստանում է էժան իրանական գազ, դրանով էլեկտրաէներգիա է արտադրում, որի մոտ 75 տոկոսը տալիս է Իրանին, իսկ մնացածը թողնում է համակարգում)։ Իրանի հետ էլեկտրաէներգիայի հոսքերը հնարավոր կլինի ընդլայնել Իրան-Հայաստան նոր էլեկտրահաղորդման գծի (400 կիլովոլտանոց) շինարարության ավարտից հետո, որը կավարտվի 2023 թվականին:
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…