

Արցախում նոր պատերազմ սկսվելու հավանականությունն այս փուլում աննշան է, ամփոփիչ ասուլիսում նման հայտարարություն արեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։Նրա խոսքով` անշուշտ, Արցախում կամ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վերսկսման տեսական հնարավորությունը մշտապես կա։ Բայց Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան Հայաստանի դեմ կնշանակի փաստացի հարձակում ՀԱՊԿ-ի վրա։
«Մենք տեսել ենք Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և ՀԱՊԿ-ի առաջին արձագանքը։ Հայաստանի վրա հարձակումը կնշանակի հարձակում ՀԱՊԿ-ի, համենայնդեպս ՝ Ռուսաստանի վրա։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա այստեղ կայունությունն ու անվտանգությունն ապահովում են նաև ռուս խաղաղապահները։Արցախի վրա հարձակումն ավտոմատ կերպով կնշանակի հարձակում ռուսական խաղաղապահ զորախմբի, Ռուսաստանի վրա», – ասաց Բաբայանը։
Նա չի կարծում, թե Ադրբեջանում դա չեն հասկանում, այդ պատճառով լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը շատ ցածր է։ Նախարարի կարծիքով, եթե, օրինակ, Ղազախստանում ահաբեկչական խմբավորումներն ու պանթյուրքիստները հասնեին իրենց նպատակին, ապա Հարավային Կովկասում իրավիճակն արմատապես կփոխվեր։ Բայց հիմա այդ սցենարը քիչ հավանական է։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…