

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կամ անհետ կորած զինծառայողներից 16-ի հարազատներն առ այսօր պետությունից աջակցություն չեն ստացել։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` ներկայացնելով իր օրենսդրական նախագիծը` «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին։
«Օրենքով սահմանված է, որ զինծառայողի զոհվելու կամ անհայտ կորած ճանաչվելու դեպքում շահառու են հանդիսանում զինծառայողի կինը, զավակներն ու ծնողները։ Սակայն հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր այս 16 հայրենակիցները չունեն կին, զավակներ ու ծնողներ»,– ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով, խնդրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հիշյալ 16 հոգին ունեն քույր-եղբայրներ ու տատիկ-պապիկներ, որոնք, սակայն, գործող օրենքով շահառու չեն հանդիսանում։Այս կոնկրետ դեպքերի համար էլ որոշում է կայացվել փոփոխություն կատարել օրենքում ու շահառուների ցանկում ներառել ոչ միայն եղբայր, քույր, պապ ու տատերին, այլև հնարավոր այլ դեպքերի համար` զինծառայողի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվող և համատեղ զավակ ունեցող, ինչպես նաև` զինծառայողից ամուսնալուծված, սակայն համատեղ զավակ ունեցող անձանց։
Հայկ Սարգսյանը հայտնեց, որ այն դեպքերում, երբ զինծառայողն ունի օրինական կին ու այլ կնոջ հետ` համատեղ երեխա, գումարը կբաժանվի երկու կանանց միջև հավասարապես։ Նույնը կարվի նաև ծնողների ու ամուսնալուծված կնոջ առկայության դեպքում։
Ընդ որում, նման դեպքերում փաստական ամուսնական հարաբերության մեջ լինելու, համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստող ապացույցներ են համարելու համատեղ կյանքի լուսանկարները, կենսաբանական երեխաների առկայությունը, Հայաստանյայց առաքելական եկեղեցու կողմից տրված պսակադրության վկայականը, հարազատների, բարեկամների և հարեւանների գրավոր հավաստումները, և այլ ապացույցներ»:
Հիշեցնենք, որ փոխհատուցումները տրամադրում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը` 10 մլն դրամ միանվագ և 20 տարի շարունակ` ամսական 200- 300 հազար դրամ` կախված զինվորական կոչումից։
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…