

«Եթե տեսական հնարավորություն կա, ուրեմն պետք է մաքսային վերահսկողությունն իրականացվի: Հիմա դա կիրականացվի մաքսային մարմնի կողմից, թե մենք ինչ-որ փուլում կպատվիրակենք այլ մարմնի ճանապարհի այդ հատվածում՝ ցույց կտա ժամանակը»,- այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով՝ Տաթևի նորակառույց ճանապարհով նորմալ երթևեկում են և, նրա կարծիքով, շատ գոհ են այլընտրանքային այդ ճանապարհից. «Արձանագրվում են նաև որոշ խնդիրներ, որոնք մենք մեր իրանցի գործընկերոջ հետ հնարավորություն ունենք քննարկելու: Ես երեք անգամ երթևեկել եմ այդ ճանապարհով և երեք անգամ էլ համոզվել եմ, որ բեռնատարները, ընդ որում՝ ամենամեծ ծավալ ունեցող բեռնատարները, անցնում են այդ ճանապարհով, և եթե հետևեք ՏԿԵ քաղաքականությանը՝ խոսվում է նաև նոր ճանապարհի մասին, որը կմիանա, և այդ ոլորաններն ընդհանրապես կշրջանցվեն միանգամից Լծան գյուղի մոտ»:
Ռուստամ Բադասյանը նշեց, որ հայկական կողմը իրանական 0 մեքենա է կորցնում. «Որովհետև բոլոր մեքենաները մուտք են գործում ՀՀ սահման Մեղրի անցակետով»: Լրագրողի դիտարկմանը՝ փաստորեն իրենք են գումար կորցնում, եթե նախընտրում են ադրբեջանական հատվածով անցնել, Բադասյանը դրական պատասխան տվեց:
Լրագրողի հարցին՝ 1 մլն-ի արտահանման դեպքում, ինչպես ասվեց Կառավարության նիստում, մաքսատուրքեր չեն գանձվելու, արդյոք դա ձևական բնույթ չի՞ կրում, քանի՞ տնտեսվարող է օգտվելու դրանից, Ռուստամ Բադասյանը պարզաբանեց. «Սա արտահանման վրա դրված մաքսատուրք չէ: Քանի որ աշխարհում փոստային առաքանիների համակարգը լայն զարգացում է ստանում, և հաճախ արտահանվում է ապրանք մեկ առաքանիով, որպեսզի արտոնությունները կիրառելի լինեն ավելի լայն շրջանակի նկատմամբ: Չեմ կարծում, որ արհեստական է, որովհետև մինչև 200 եվրոյի մասով մենք սահմանել ենք բացառություն, որից օգտվում են»:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…