

Ի՞նչ է տալու Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի տնտեսությանը։ Կառավարությունն ունի այս հարցի աքսիոմատիկ պատասխանը։ ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ հաշվարկներ կարվեն այն ժամանակ, երբ բանակցությունները կմոտենան սահմանների բացման փուլին։
«Բայց կարող ենք աքսիոմատիկ ճշմարտություններով խոսել։ Բնականաբար, սահմանի բաց լինելն ավելի լավ է, քան սահմանի փակ լինելը։ Կարծում եմ` դա անվիճելի է։ Այն տնտեսական ակտիվությունը և այն առևտրաշրջանառությունը, որ լինում է բաց սահմանների պարագայում, չի կարելի ակնկալել փակ սահմանի պարագայում»,– ասաց Բադասյանը։
Նա չհերքեց, որ փոքր տնտեսություն ունեցող երկրներում խոշոր տնտեսություն ունեցող երկրների ներկայացվածությունը անխուսափելիորեն նկատելի է լինում։ Բայց ՊԵԿ նախագահը չի ընդունում այդ վախով ապրելն ու տնտեսությունն ակտիվացնելու ուղղությամբ քայլեր չանելը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…