

2021թ–ի տարեվերջի տվյալներով` Հայաստանում գրանցված աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Մեզ մոտ ռեկորդային ցուցանիշ կա աշխատատեղերի։ Մենք մոտ ենք 654 000 գրանցված աշխատողի ցուցանիշին, որը երբեք ՀՀ–ում չի եղել»,– ասաց ՊԵԿ նախագահը։
Բադասյանի համոզմամբ` այս թիվը թե՛ տնտեսվարողների բարեխղճության, ու թե՛ կառավարության աշխատանքի արդյունք է։ Նրա խոսքով` այս թվի մեջ ներառված են և՛ նոր աշխատատեղերը, և՛ ստվերից դուրս եկածները։
Նշենք, որ 2021թ–ի հունիսի տվյալներով` գրանցված աշխատատեղերի թիվը կազմել է շուրջ 643 000, ինչն այն ժամանակ ևս ռեկորդային ցուցանիշ էր։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…