Լրահոս 24/7

Անգելա Մերկելը հրաժարվել է աշխատել ՄԱԿ-ում

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն անձամբ զանգել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և հրաժարվել կազմակերպությունում աշխատելու առաջարկից: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ Մերկելը դեռևս նախորդ շաբաթ է կապ հաստատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, շնորհակալություն հայտնել նրան և ասել, որ չի ընդունում առաջարկը:Գերմանական աղբյուրների համաձայն՝ նախկին կանցլերին առաջարկել էին գլխավորել ողջ մարդկությանը օգուտ բերող գլոբալ հասարակական բարիքների գծով բարձր մակարդակի խորհրդակցական մարմինը։ Գուտերեշն առաջարկը գրավոր էր ուղարկել Մերկելին։

Գլոբալ հասարակական բարիքներ ասելով` ՄԱԿ-ը հասկանում է գլոբալ առողջապահությունը, գիտությունը, խաղաղության ապահովումը, բնության պաշտպանությունը, համաշխարհային տնտեսությունը։Հիշեցնենք, որ Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրեց 16 տարի։ Նրանից հետո Գերմանիայի նոր կանցլեր դարձավ Օլաֆ Շոլցը։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago