

Հայաստանի արտաքին գործերի նախարարը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության հարցը լուծելու միակ ձևաչափը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության տարբերակը։Այս մասին ՀՀ ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության վերաբերյալ, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտությամբ։
«Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս, մեղմ ասած, ոչ կառուցողական հայտարարությամբ և դիրքորոշմամբ։ Սա, իհարկե, խանգարում է եղած խնդիրների լուծման փնտրտուքին ու ամրագրմանը։
Շուրջ 1 տարի նման հայտարարություններ լինում են, սակայն աշխարհը բոլորովին համաձայն չէ դրա հետ»,- նշեց Միրզոյանը։Նրա խոսքով՝ մշտապես ասվում է, որ կա ԼՂ հիմնախնդիր և այն պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով, որը միակ տարբերակն է, որն ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ։
Հարցին, թե արդյոք սպասվում են ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափով հանդիպումներ, ԱԳ նախարարն ասաց, որ դեռևս հստակ նախատեսված չէ։ Միրզոյանը շեշտեց, որ այս պահին նախատեսված է համանախագահների այցը տարածաշրջան, որը վաղուց քննարկվում է, օրակարգում այժմ դա է։
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…