Լրահոս 24/7

Միրզոյանը պատմեց՝ ինչ է խոսել Չավուշօղլուի հետ Ստոկհոլմում

Այսօր ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բառացի պատմեց, թե ինչ են խոսել Ստոկհոլմում Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։«Մենք հանդիպել են ոչ թե պաշտոնական հանդիպման ֆորմատով, ինչպես ընդունված է, այլ ուղղակի մի սրահից մյուսը, որտեղ պետք է տեղի ունենար նիստը, միասին քայլել ենք։ Մեր խոսակցությունը մոտավորապես եղել է այսպես.

-Բարև ձեզ։

-Բարև ձեզ։

– Ուրախ եմ ծանոթանալ։

– Ուրախ եմ ծանոթանալ։

-Մենք տրամադրված ենք կարգավորման։

-Մենք էլ ենք տրամադրված կարգավորման։ Կնշանակենք ներկայացուցիչ։

– Հենց որ գնանք տուն, անմիջապես կնշանակենք ներկայացուցիչ և կսկսենք գործընթացը»,– ասաց Միրզոյանը` ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի դիտարկման, թե Չավուշօղլուն այս հանդիպման մասին մեկնաբանությոսւն էր տվել, իսկ հայկական կողմը ոչինչ չէր հայտնել։

«Կարծում եմ սա լավ խոսակցություն է, պաշտոնական հանդիպում չէ, բայց հանդիպում է, և ազդակներն էլ կարծես թե դրական են»,– եզրակացրեց Միրզոյանը` հավելելով, որ հաղորդագրություն չի տարածվել հենց այն հիմքով, որ հանդիպումը պաշտոնական չի եղել։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

22 minutes ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

2 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

3 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

3 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

4 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

23 hours ago