Լրահոս 24/7

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պայմանները

 Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձևակերպումն ու ստորագրումը ենթադրում է մի շարք պայմանների առկայություն։ Այս մասին ասաց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ՀՀ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ՝ խոսելով խաղաղության պայմանագիր ստորագրելու և դրա նախապայմանների մասին։

«Մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի կարողանանք ձևակերպել համապարփակ խաղաղության այդ պայմանագիրը։ Այդ պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է, որպեսզի գտնենք ԼՂ հիմնախնդրի լուծում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո իրականացվելիք բանակցություններով հնարավոր կլինի գտնել ԼՂ հիմնախնդրի լուծումը»,- նշեց ԱԽ քարտուղարը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն պատասխան է սպասում Երևանից հնարավոր խաղաղության պամանագրի ստորագրման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ:

ՀՀ ԱԽ քարտուղարի խոսքով՝ կան նաև այլ հարցեր՝ ապաշրջափակում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում, ու բոլոր այդ հարցերի համար պետք է լուծում գտնել, որպեսզի ստեղծվեն խաղաղության պայմանագրի հիմքերը։

Հարցին, թե ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը ապագա բանակցություններում Արցախի կարգավիճակի վերաբերյալ՝ Արմեն Գրիգորյանը վստահեցրեց՝ ԼՂ հիմնախնդրի լուծման ժամանակ Արցախի կարգավիճակի որևէ սահմանափակում չպետք է լինի։

Այլ կերպ ասած` պաշտոնական Երևանը չի ընդունում Բաքվի այն դիրքորոշումը, թե ԼՂ կարգավիճակի հարցը կարելի է քննարկել միայն Ադրբեջանի կազմում։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

14 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

52 minutes ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

20 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago