

ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft) քննարկման է դրել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Ոստիկանության մասին օրենքում նախատեսվող լրացմամբ առաջարկվում է խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի այլ դեպքերը կանխելու, բացահայտելու նպատակով Ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների եւ օպերատիվ հարցումների համար օգտագործվող սենյակները կահավորել համապատասխանաբար տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով: Նախագծով սահմանվում են տեսագրությունների եւ տեսաձայնագրությունների իրականացման նպատակը, հավաքված անձնական տվյալների պահպանման ժամկետները եւ երրորդ անձանց փոխանցելու դեպքերը:
Նախագծի նպատակը խոշտանգումները կանխելու կամ բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերին եւ ելքերին, ինչպես նաեւ ոստիկանության ստորաբաժամումների՝ հարցաքննության եւ օպերատիվ հարցումների համար նախատեսված տարածքներում տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ տեղադրելու եւ տեսաձայնագրում իրականացնելու համար իրավական բավարար հիմքերի ամրագրումն է, ինչպես նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ կասկածյալին հարցաքննելու եւ մյուս անհետաձգելի քննչական գործողությունները իրականացնելու՝ հետաքննության մարմնի լիազորության իրականացման համար երաշխիքների նախատեսումը:
Ավելին՝ armtimes.com
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…