

Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Մաշալյանը, ինչպես նաև Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ մեկնաբանել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
«Մենք պետք է ընդունենք, որ արժեքավոր են բոլոր այն քայլերը, որոնք կամրապնդեն խորը պատմություն ունեցող հարևան երկրների հարաբերությունները՝ թե՛ ներդրումային, թե՛ մշակութային առումով։ Պոլսահայության համար չափազանց կարևոր է նաև, որ հարաբերություններն օրեցօր ավելի լավանան, որպեսզի երկու համայնքներն էլ ճանաչեն միմյանց, աշխատեն միասին, ներդրումներ կատարեն և այս ուղղությամբ մշակութային հարուստ արժեքները ընդհանուր լեզու գտնեն միմյանց հետ»,- ասել է Մաշալյանը:
«Թռիչքների մեկնարկն ինձ լավատեսություն տվեց։ Սահմանները պետք է բացվեն, դիվանագիտական հարաբերությունները նույնպես պետք է բարելավվեն. սա պետք է լինի առաջին քայլը: Հարաբերությունները պետք է ավելի ընդլայնվեն»,- անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ասել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը:
Փոքրամասնությունների հիմնադրամների ներկայացուցիչ պրոֆ. դոկտ. Թորոս Ալջանը, խոսելով թեմայի վերաբերյալ, ասել է. «Ես դա դրական եմ համարում և ուշացած քայլ եմ համարում: Շատ իմաստալից է, որ բարեկամության լեզուն վերադառնում է։ Հուսով եմ, որ խաղաղությունը կվերադառնա։ Առանց պատերազմների նոր բարեկամության դուռ կբացվի»։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև…
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի բացառում, որ 2025 թվականը Եվրոպայում խաղաղության վերջին տարին էր, և…
Չինաստանը պատրաստվում է պատերազմի և նախատեսում է մինչև 2030 թվականը իր միջուկային զինանոցը հասցնել ավելի…
ՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը. Կենտրոնական բանկը ի զորու չէ պաշտպանել մարդկանց բանկային զեղծարարությունից։…
ՊՆ մամուլի խոսնակը լուսանկար է հրապարակել և գրել․ «Չի համապատասխանում իրականությանը, հերթական ապատեղեկատվությունն է: Ի՞նչ…
Կառավարությունն առաջարկում է հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել. այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների…